Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի համար հիմք ընդունել 1991 թվականին ստորագրված ԱՊՀ -ն կազմավորելու մասին համաձայնագրի սահմանները:
Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետն ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները հստակ չլինելու պնդումներն անհիմն են, քանի որ երկու երկրները 1991-ի դեկտեմբերի 8-ին ստորագրել են ԱՊՀ-ն ստեղծելու համաձայնագիրը, ըստ որի նախկին Խորհրդային Միության հանրապետությունների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ, և նշել է, որ այդ սահմանների վրա հիմնված կարելի է գնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։
Խոսելով երկարաժամկետ լուծումների մասին` նա նշել է՝ կարծում եմ՝ անհրաժեշտ է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Մանրամասները՝ տեսանյութում