
Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը եւ Երանուհի Թումանյանցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել են որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։
Իսկ ով է լինելու ՀՀ արդարադատության նախարարը: ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարար է լինելու նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը եւ քաղաքական իշխանություները քննարկել են նրա հարցը:
ArmLur.am-ը դիմեց անձամբ Գրիգոր Մինասյանին, սակայն մեր հարցին պատասխանեցին ՀՀ արդարադատության նախարարության լրատվական բաժնից՝ հայտնելով, որ Գրիգոր Մինասյանը լինելու է ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, որից հետո քաղաքական իշխանությունը կորոշի, թե ով կլինի նախարար, ինչի մասին էլ պաշտոնապես կտեղեկացնեն լրատվամիջոցներին:
Ք.Մ.