Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել է Ղրիմի ոստիկանության կողմից հետախուզվող քաղաքացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 30-ամյա Արթուր Թ.-ն։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Տղամարդը 2019 թ. հունիսի 10-ից Ղրիմի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս