
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ժամանեց Երևան:
«Զվարթնոց» օդանավականում Հունաստանի արտաքին գործերի նախարարին դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունաստանի արտաքին գործերի նախարարը Երևանում կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Արարատ Միրզոյանն ու Նիկոս Դենդիասը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Նիկոս Դենդիասը կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: