ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչն է եղել Մալաթիայում կրակոցների պատճառը. անձի կյանքը փրկել չհաջողվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 24-ին Մալաթիայում աղմկահարույց կրակոցների հետեւանքով սպանվեց երկու անձ եւ ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ պատճառով են հնչել կրակոցները, ինչի հետևանքով սպանվեց երկու անձ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանությունը եղել է աղջկա համար, որից հետո կողմերը չեն հասկացել միմյանց եւ հնչել են կրակոցներ:

Սեպտեմբերի 24-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Վանցյան փողոցում, ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստային հատվածում կրակոցներ են հնչել : Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են տղամարդու դի, 1 հոգի էլ նշված վայրից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որ կյանքը փրկել եւս չի հաջողվել : Ասել է, թե մեկ գիշերվա մեջ երկու անձ սպանվեց:

Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում սպանություն և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում:

Քնար Մանուկյան




Լրահոս