ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն այսօր անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին Հունաստանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ 2 տարի առաջ հենց այս օրն էր, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ: 2 տարի անց հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները:
Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք մերժում ենք ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հաստատելու խաղաղություն և կայունություն»: