ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի դիմումներ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 19 դիմումներ է ստացել թիվ 27 և 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 19 տեղամասերում: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստացվել է 1 դիմում՝ թվով 6 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: Հիշեցնենք, որ նախնական արդյունքներով որոշ համայնքներում իշխող ուժը՝ ՔՊ-ն հաղթել էր, որոշներում պարտվել։

Հիշեցնենք, որ Հայաստանի 18 համանայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը կազմել է 50.47 տոկոս։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ Ըստ Հանձնաժողովի՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 36 հազար 724 քաղաքացիներից մասնակցել է 119469 ընտրող։ Առավել ակտիվ մասնակցություն է գրանցվել Քաջարան համայնքում՝ 77.77 տոկոսը (4743 ընտրող), ամենաքիչ մասնակցությունը գրանցվել է Ջրվեժում՝ 27.20 տոկոս (2177 ընտրող)։




Լրահոս