
Բանգկոկում ջրամբարները կարող են չդիմանալ ջրի ճնշմանը. մայրաքաղաքի բնակիչները պետք է պատրաստ լինեն դիմակայել ջրհեղեղին,-հաղորդում է ИТАР-ТАСС-ը; Այս հայտարարել է Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը այն բանից հետո, երբ ջրի տակ է անցել երկրի՝ մեծությամբ երկրորդ օդանավակայանը: Իշխանությունները տեղեկացրել են, որ առավել մեծ վտանգ է սպառնում Չաո Փրայա գետին մոտ գտնվող բնակիչներին, քանի որ գետում ջրի մակարդակը հանգստյան օրերին կարող է հասնել 2.6 մետրի: Թաիլանդում շարունակվող աղետալի ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 366-ի: