Գառնեցիները և հարակից գյուղերի բնակիչները կփակեն Գառնի-Երևան ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան գառնեցիները և հարակից գյուղերի բնակիչները պատրաստվում են փակել Գառնի-Երևան ճանապարհը, պատճառը` երթուղային տրանսպորտի վարձավճարի կտրուկ թանկացումն է:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի խմագրությունն  ահազանգեր էր ստացել Կոտայքի մարզի մի շարք համայնքներից, պատճառը երթուղային տաքսիների վարձավճարների կտրուկ թանկացումն է: Մեր զրուցակիցներն ահազանգում են, թե այս սոցիալական ծանր պայմաններում, ինչպես կարող են այսքան կտրուկ, կրկնակի անգամ թանկացնել հասարակական տրանսպորտի գումարը. «Ուսանողները մեղք են, այդքան գումար ոնց տան, գնան դասի կամ աշխատանքի»,-նշում են նրանք:

Խնդրի վերաբերյալ  ArmLur.am-ը կապ հաստատեց նաեւ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ մրցույթի շրջանակներում ընտրվել է նոր միասնական օպերատոր, եւ սպասարկող ընկերությունն ինքն է որոշել նոր երթուղայինների գները. «Հիմա ողջ մարզում առկա են նոր եւ ավելի ապահով երթուղայիններ, կարծում եմ այքնան էլ թանկ չէ»:

Նշենք, որ այսուհետ Գողթ-Երեւան երթուղին  արժե նախկին 300 դրամի փոխարեն 500 դրամ, Գառնի-Երեւան երթուղին նախկին 250 դրամի փոխարեն արժե 500 դրամ, Հացավան-Երեւան արժե 400 դրամ…:




Լրահոս