ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբեմնի աշխույժ քաղաքը վերածվել է «ուրվականի». կենդանի կադրեր վիրավոր Ջերմուկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առողջարանային կենտրոն համարվող Ջերմուկը սեպտեմբերի 13-ից հետո դարձել է «ուրվական» քաղաք: Երբեմնի աշխույժ ու կյանքով լի քաղաքում այս օրերին փողոցներում զբոսնող մարդ գրեթե չեք տեսնի: ArmLur.am-ի նկարահանող խումբը գտնվել է Ջերմուկում նկարահանել բոլոր այն վայրերը, որոնք վնասվել են թշնամու արկակոծումից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս