Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրինագիծ՝ ԱՄՆ Սենատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և ազդեցիկ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն երեկ բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի վերջին չհրահրված հարձակումը Հայաստանի վրա:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ երկու կուսակցությունների ազդեցիկ անդամների հեղինակած օրինագիծը նաև կոչ է անում անմիջապես դադարեցնել անվտանգության ոլորտում ամերիկյան օգնությունը Բաքվին, հորդորում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը՝ պատերազմական հանցագործությունների համար:

Բանաձևի նախագիծը Ադրբեջանին կոչ է անում հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Միացյալ Նահանգներին՝ ամուր մարդասիրական օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանի ագրեսիվ պատերազմից տուժած Հայաստանի և Արցախի ժողովրդին:

«Ադրբեջանի վերսկսած հարձակումը Հայաստանի տարածքի վրա և քաղաքացիական ենթակառուցվածքի անսիրտ թիրախավորումը մարդկային կյանքի նկատմամբ քամահրանքի սարսափելի ցուցադրություն է», – ընդգծել է Մենենդեսը: Նրա խոսքով՝ հայկական բնակավայրերը տառապում են Ալիևի ռեժիմի ձեռքից, և հրամայական է, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցնի անվտանգության ոլորտում ամեն տեսակի օժանդակությունը Բաքվին:




Լրահոս