
Եվրահանձնաժողովի արտաքին գործերի հանձնակատար Փիթեր Ստանոն Թուրքիային կոչ է արել հարգել ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունը։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է aussiedlerbote.de-ն:
Ստանոն պահանջել է «բոլոր բաց հարցերը լուծել բարիդրացիության ոգով՝ միջազգային իրավունքի նկատմամբ լիակատար հարգանքով»։
«ԵՄ-ն Թուրքիային շատ հստակ հասկացրել է Հունաստանի հետ լարվածության կառուցողական թուլացման իր ակնկալիքները: Անկարան պետք է անցնի փոխշահավետ և արդյունավետ համագործակցության, ոչ միայն Հունաստանի, այլև ամբողջ ԵՄ-ի հետ»,- ընդգծել է Ստանոն։
Նա նշել է, որ իրենք ակնկալում են, որ Թուրքիան կհրաժարվի սպառնալից հռետորաբանությունից և հավելել, որ ներկայումս Թուրքիան գնում է բոլորովին հակառակ ճանապարհով: