Արդյոք վատ չե՞ն զգում ԲԴխ անդամները. ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի արդարացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց վճիռը՝ արդարացնելով Բախշիյանին՝ ճանաչելով և հռչակելով դատավորի անմեղությունը։

Հիշեցնենք, որ դատավորը մեղադրվում էր իր վարույթում գտնված գործերից մեկով մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով մեղադրյալ Նվեր Մկրտչյանի մասին է: Վերջինս չի ներկայացել գործով նշանակված դատական նիստին:

Մկրտչյանի պաշտպանը նիստից առաջ դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքն անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ պաշտպանյալն առանց իրեն չի ցանկանում մասնակցել նիստին: ԲԴԽ-ն շատ արագ թույլատրեց և քրեական հետանդում սկսել դատավորի նկատմամբ, և կալանավորել: Եվ սա այն դեպքում, երբ հետագայում անգամ նախաքննական մարմինը՝ ԱԱԾ-ն, չմիջնորդեց նրա կալանքը երկարացնել:Այս իրավիճակում մտահոգիչ էր այն , որ ԲԴԽ-ն դատավորի թիկունքին կանգնելու փոխարեն նրան հանձնեց իրավապահներին, միայն թե ամեն ինչ քաղաքական իշխանությունների սրտով լիներ:

Armlur.am-ը զրուցեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ՝ հասկանալու համար, թե թե արդյոք վատ չեն զգում իրենց արաց քայլից, դատավորին կողքը չկանգնելու համար, թույլ տվեցին նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսեն եւ ահա 7 ամիս անց նա ապացուցեց, որ անմեղ է :Ի պատասխան մեր հարցադրման ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը նշեց. « Իրականում միշտ ասել եմ եւ հիմա էլ կասեմ: ԲԴԽ-ն չի վճռել կամ չի որոշել  որ Բախշիյանը մեղավոր է: ԲԴԽ -ն ներկայացված փաստերի եւ ներկայացված ապացույցների վրա գտել է, որ այո, պետք է հնարվորություն տալ նախաքնական մարմնի , որպեսզի իրականացվի գործողություններ: Եվ գտնում եմ, որ ԲԴԽ-ն ճիշտ որոշում է կայացրել: ԲԴԽ-ն չի կանխորոշել դատարանի ակտը եւ այն հանգամանքը, որ դատավորը արդարացվել է միայն կարող է ուրախալի լուր լինել, որովհետեւ որեւէ մեկը չի ցանկանա եւ չենք էլ ցանկացել, որ դատավորն անպայման պետք է դատապարվի:

Այնպես, որ սա շատ նորմալ գործընթաց է: Այնպես չէ, որ միշտ, երբ խորհուրդը համաձայնություն է տալիս քրեական հետապնդման, խորհուրդը ցանկանում է, որ դատավորը պետք է անպայման դատապարվի քրեական պատասխանատվոթյան, ոչ մի դեպքում: Գործընթացի ամբողջ իմաստն այն է, որ խորհուրդը հնարավորություն է տալիս գործընթաց սկսել եւ անկախ դատարանը որոշում է՝ կան հիմքեր դատապարտելու, թե ոչ: Տվյալ դեպքում դատարանը գտել է՝ չկա, մենք պետք է ընդունենք դատարանի որոշումը որպես փաստ եւ շարժվենք առաջ»:

Քնար Մանուկյան




Լրահոս