
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների հանդիպումն արդեն երեք ժամ է՝ ընթանում է: ArmLur.am-ը գրել էր, որ Փաշինյանը երեկոյան 18.00-ին հանդիպելու է թիմակիցների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: «Հատկապես սեպտեմբերի 13-ից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո կուտակված հարցեր կան, որ պարզաբանման կարիք ունեն: Այս ընթացքում Փաշինյանն ԱՄն՝ Նյու Յորք, այնուհետ Ֆրանսիա է մեկնել, տարբեր հանդիպումներ ունեցել, ու պետք է հասկանալ, թե քննարկումների առանցքն ի՞նչ է եղել»,- ասել էր ՔՊ-ական մեր աղբյուրը:
Մենք տեղեկացանք, որ հանդիպումը դեռ ընթանում է եւ այս ընթացքում անընդմեջ խոսում է Փաշինյանը, իսկ մյուսները լսում են: