Բջնի գյուղում հրդեհ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 20:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ֆանտան գյուղի մոտակա սարում:

ԱԻՆ-իցհայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բջնի գյուղի արոտավայրերում:

Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 29-ին, ժամը 00։14-ին, մարվել՝ 00։56-ին: Այրվել է մոտ 55 հա խոտածածկույթ:




Լրահոս