ԱՄՆ ում գլխավոր
նորություն է դարձել Տեխաս նահանգի երկու տարեկան աղջնակի գործած սխրանքը: Դեպքը
տեղի է ունեցել Հյուսթոն քաղաքում, երբ
աղջնակի մայրը հանկարծակի կորցրել է գիտակցությունը և ուշագնաց եղել: Երկու
տարեկան երեխան, ով հազիվ մեկ երկու բառ էր խոսում, չի կորցրել իրեն և վերցնելով
մայրիկի բջջայինը և հիշելով տատիկի համարը զանգահարել է նրան: Տատիկը լսելով
երեխայի լացի ձայնը շտապ օգնություն է զանգահարել: Տեղ հասած բժիշկներին հաջողվել
է փրկել մոր կյանքը: Ամերիկյան ԶԼՄ ները երեխային տվել են օրվա սուպերհերոս անունը: Մեծահասակները չեն կարողանում հասկանալ, թե
ինչպես երեխան կարող էր օգտվել բջջայինից և հիշել տատիկի համարը: Փոխանցում է ԱՄՆ
ի Առաջին հեռուստաընկերությունը:
Երկու տարեկան երեխան հեռախոսազանգով փրկել է մոր կյանքը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ