
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գարեգին Պետրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տիգրան Մեծի պողոտա 31ա/2) և պարզել, որ վերջինս գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝ օբյեկտում նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ և անհրաժեշտ հարմարություններ աշխատանքային գործիքների, պարագաների պահման համար, սննդի կառույցն ապահովված չի եղել սանհանգույցներով` միացված գործող կոյուղուն, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը արտադրամասի տարբեր տարածքներ կանխելու համար:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: