«Հայերը պետք է կարողանան ապրել խաղաղ պայմաններում». Անն Լույո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները սեպտեմբերի 29-ին այցելել էին Գեղարքունիք՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման հետեւանքներն արձանագրելու։Այցի առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն թվիթերյան գրառում է կատարել, որում նշել է.

«Շատ օգտակար այց սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից տուժած վայրեր: Բազմաթիվ տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ ավերվել կամ վնասվել են: Հայերը պետք է կարողանան ապրել խաղաղ պայմաններում: Ֆրանսիան շարունակում է գործել՝ ի նպաստ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման»:




Լրահոս