Armenian text to speach

ԱՄՆ-ում ոչնչացրել են վերջին խոշոր միջուկային ռումբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տեխաս նահանգում,
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարած քաղաքականության շրջանակներում, որը նախատեսում
էր միջուկային զենքերի թվաքանակի կրճատում, ոչնչացրել են վերջին հսկա միջուկային
ռումբը, որի հզորությունը 600 անգամ գերազանցում է Հիրոսիմայի վրա նետված ռումբի
հզորությանը,- գրում է Guardian-ը: 
Էներգետիկայի
փոխնախարար Դանիել Պոունմանը ռումբի վնասազերծումը անվանել է “դարաշրջանի
ավարտ
“: B53 ռումբը, որի քաշը 4,5 հազար կգ
է, թողարկվել է 1962 թվականին «սառը պատերազմի» ժամանակ:  Ամերիկացի գիտնականների դաշնության
ներկայացուցիչ Հանս Քրիստենսենը նշել է, որ այդ ռումբի ոչնչացումը Օբամայի
վարչակարգի հպարտության առարկա չպետք է հանդիսանա: Նրա խոսքերով՝ B53 տեսակի հին
ռումբերի մեծ չափերը բացատրվում են նրանով, որ նրանցով փոխհատուցել են
անճշտությունները, իսկ ժամանակակից ռումբերը ավելի ճշգրիտ են՝ չնայած իրենց փոքր
չափերին: Հիշեցնենք, որ անցած տարի ԱՄՆ և Ռուսաստանը պայմանագիր էին ստորագրել
սպառազինության կրճատման վերաբերյալ: Նախօրեին հանրապետականների ղեկավար Ջոն
Բեյները ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննադատել է Օբամայի` Ռուսաստանի
հետ “վերաբեռնավորման
” քաղաքականությունը:
Փոխանցում է “Առաջին Լրատվական” ը:




Լրահոս