ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք հստակ ասել ենք՝ ով է ագրեսորը, Ֆրանսիան բանակցում է այլ երկրների հետ. դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիան աշխատում է, որպեսզի ամբողջ միջազգային հասարակությունը ճիշտ գնահատի եւ մատնանշի, թե ով է ագրեսորը։

Երեկ Գեղարքունիքի մարզ այցի ժամանակ՝ ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Անն Լյույոնը։ «Այստեղ իրավիճակն իսկապես լուրջ է, եւ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հատկապես աշխատում են այս ուղղությամբ, որպեսզի մյուս երկրներն էլ ակտիվանան։ Հատկապես մենք լուռ չենք, մենք ասել ենք, թե ով է ագրեսորը։ Հուսով ենք՝ մյուս երկրներն էլ կտեսնեն, եւ այս իմաստով այս այցն իսկապես կարեւոր է»

-Տիկին դեսպան, ի՞նչ եք մտածում Գեղարքունիքի սահմանին տիրող իրավիճակի մասին:

– Իհարկե, այս ամենը շատ լուրջ է:

-Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ճշմարտությունը հաղթի: Ինչպե՞ս կարող է հայկական կողմն ապացուցել, որ ագրեսոր երկիրը հենց Ադրբեջանն է:

– Ֆրանսիան աշխատում է այդ ուղղությամբ՝ օգնելու համար, որպեսզի այդ փաստերը հավաքվեն եւ ներկայացվեն: Մենք կարծում ենք, որ ամբողջ միջազգային հանրությունը պետք է աշխատի, որպեսզի իրական փաստերը ներկայացվեն: Հենց այդ պատճառով էլ բոլոր դեսպաններն այստեղ են, սա շատ լավ նախաձեռնություն է Հայաստանի կառավարության կողմից, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տան, թե իրականում ինչ է տեղի ունեցել այստեղ:

-Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասում է, թե իրեն ոչինչ չի կարող կանգնեցնել եւ կանի այն, ինչ ցանկանում է: Ինչպես կարող է աշխարհն ու միջազգային հանրությունը կանգնեցնել Ադրբեջանին:

-Հենց այդ ուղղությամբ էլ մենք աշխատում ենք: Ֆրանսիան ու Ամերիկայի Միացյալ Նահանգները հատկապես եւ այլ դիվանագիտական ներկայացուցիչներ միջազգային հանրության կողմից: Այդ ուղղությամբ ճիշտ աշխատանքներ են տարվում:

-Բայց Հայաստանում այն տեսակետն է տիրում, թե աշխարհը լուռ է, ինչո՞ւ:

-Դա ճիշտ չէ: Ֆրանսիան շատ հստակ հայտարարել է, թե ով է ագրեսոր, ով է պատասխանատուն այս գործողությունների: Եվ մենք հուսով ենք, որ այլ երկրները եւս կմիանան մեզ եւ այդ պատճառով էլ նման այցերն իսկապես կարևորություն են ներկայացնում: Սա շատ լավ նախաձեռնություն է:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե իրավիճակի հանգուցալուծման համար անհրաժեշտ է, որպեսզի սահմանին միջազգային դիտորդներ տեղակայվեն: Ի՞նչ կասեք այս մասին:

-Այո, ես համակարծիք եմ: Այստեղ պետք է միջազգային դիտորդական առաքելություն տեղակայվի եւ մենք աջակցում ենք այդ գաղափարին: Մենք արդեն խոսել ենք այլ երկրների հետ  այս շատ կարևոր հարցի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս