ԱԱԾ-ում մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին կազատեն պաշտոնից. Նոր գլխավոր դատախազի որոշումների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պաշտոնից կազատի նաեւ ՀՀ գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանին:

Հիշեցեննք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վաղինակ Ջանազյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ստորագրել է հրամանը՝ Վաղինակ Ջանազյանին հոկտեմբերի 3-ից աշխատանքից ազատելու վերաբերյալ:

Նշենք, որ նա հարությանը առավել հայտնի է այլ քրեկան գործով: Դեռեւս 2011 թվականին ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը որոշում էր կայացրել 2008թ. մարտի 1-ի գործով քննչական խմբի արդեն նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին այլ պաշտոնի տեղափոխել եւ նրա փոխարեն «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարման աշխատանքները հանձնել ՀՔԾ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանին:

Վաղինակ Ջանազյանն էլ ընդունել էր «Մարտի 1»-ի գործով վարույթը, որը քննել էր այդ տարիներին: «Մարտի 1»-ի գործը մինչ օրս բացահայտված չէ, փողոցում գնդակահարված քաղաքացիների սպանությունները ցայսօր չեն բացահայտվել:

Քնար Մանուկյան




Լրահոս