Ռուսաստանի քաղաքացիները մեծ թափով շարունակում են լքել երկիրը՝ փորձելով խուսափել սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված մասնակի զորահավաքից: Չնայած ՌԴ նախագահի հայտարարությանը, թե մասնակի զորահավաքն անհրաժեշտ է «հայրենիքը, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ազատագրված տարածքներում ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար», Ռուսաստանի մեծ թվով քաղաքացիներ շարունակում են դրանից խուսափելու ելքեր փնտրել: Ռազմաճակատ մեկնել խուսափելու առաջին տարբերակը երկիրը լքելն է: Այս օրերին, օրինակ, Վերին Լարսի անցակետում մի քանի տասնյակ կիլոմետրերի հասնող հերթեր են: Տելեգրամյան ալիքներով ու սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվում՝ ինչպես են օրերով հեթի մեջ գտնվողները քնում հատակներին, փողոցում, միայն թե հատեն ռուս-վրացական սահմանը: Ռուսները ոչ միայն Հայաստաում, այլև Վրաստանում են հանգրվանում: Այս օրերին, օրինակ, անզեն աչքով էլ նկատելի է, որ Երևանի փողոցներում ռուս տղամարդիկ նկատելիորեն շատացել են:
Քիչ չէ նաև Հայաստան այցելող Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցների թիվը: Սոցիալական ցանցերում նաև տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են ռուսաստանցի երիտասարդներն ինքնավնասում կատարում, օրինակ, միտումնավոր ոտքն են կոտրում, որ զորահավաքի ենթակա չլինեն: Այս ամենին զուգահեռ այսօր արդեն ռուսական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարկել, որտեղ մասնակի զորհավաք հայտարարելուց հետո բանակ զորակոչվածներն են, նրանք արդեն զորավարժությունների են մասնակցում: Նշենք, որ ՌԴ-ում հայտարարված մասնակի զորահավաքին զուգահեռ աստղաբաշխական թվերի է հասնում Մոսկվա-Երևան ուղիղ թռիչքի տոմսի գինը: ՌԴ քաղաքացիները մինչև 15 հազար դոլար են պատրաստ վճարել՝ երկրից հեռանալու համար: Հավելենք նաև, որ ավելի քան 70 հազար արդեն իսկ լքել է Ռուսաստանը՝ երկրում մասնակի զորահավաք հայտարարվելուց հետո:
Սևակ Վարդումյան