Ազգային ժողովի պատվիրակությունների կազմում փոփոխություններ կկատարվեն: Մասնավորապես, «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ)» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Դավթյանին փոխարինելու է Միքայել Թումասյանը: Նշենք, որ Արթուր Դավթյանը ՔՊ-ի կողմից ընտրվել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր:
Իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Անուշ Բեղլոյանին կփոխարինի Դավիթ Դանիելյանը: Անուշ Բեղլոյանն ընտրվել էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում նույն Անուշ Բեղլոյանին կփոխարինի Միքայել Թումասյանը, Հայաստան-Սերբիա բարեկամական խմբում էլ Կարեն Սարուխանյանը:
Ն.Հ.