Երեկ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել էր. «Աթիլլա Չիչեք եւ Հուսեյին Յըլդրըմ։ Երկու քուրդ ազատամարտիկներ, հեղափոխականներ, որ պայքարել են սեփական ժողովրդի ազատագրության համար, պայքարել թուրքական բռնատիրության դեմ։ Այդ պայքարի դաշտում ակտիվ գործունեություն են ծավալել նաեւ Դերսիմում։ Այն շրջանում, որտեղ Հայոց Ցեղասպանության ժամանակ մեր բազում հայրենակիցները փրկվել են նաեւ քրդերի շնորհիվ ու հետո մասնակցել Դերսիմի ապստամբությանը։ Հիմա նրանք, հայտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո առեւանգվել եւ հանձնվել են մեր երկրի դեմ՝ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, այս օրերին ադրբեջանական ագրեսիայի հովանավոր ցեղասպան Թուրքիայի իշխանություններին։ Քրդական աղբյուրները հայտնում են, որ Լեհենգ եւ Ալիշեր գաղտնանուններն ունեցած երկու մարտիկները հանձնվել են թուրքական գաղտնի սպասարկությանը՝ MIT-ին։ Թուրքերն իրենց հերթին հպարտությամբ հայտարարում են, որ տարիներ շարունակ որոնվող երկու քրդերը իրենց ձեռքում են հայտնվել՝ գաղտնի հետախուզական գործողության արդյունքում»։
Այս հայտարարությանն արձագանքեց ԱԱԾ-Ն հայտնելով. «Տեղեկացնում ենք, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլեւ չունեն որեւէ իրավական հիմք. դրանցով փորձ է կատարվում թիրախավորել Ծառայությանը։ Տեղեկացվում է, որ քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է Ծառայության լիազորությունների շրջանակից։ Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետական կառույցների հեղինակությունը արատավորող, երկրի արտաքին անվտանգությունը խաթարող ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից եւ զգուշացնում է, որ Ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ստուգողական գործողությունների միջոցով՝ հետամուտ է լինելու պարզելու ստահոդ լուրեր տարածողների իրական շարժառիթները եւ քողարկված մղումները»:
Իրավիճակին արձագանքեց նաեւ ՀՀ արդարադատության նախարարությունը. «Տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարարությունն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր՝ պատժի մնացած մասը կրելու նպատակով։ Սակայն, Արդարադատության նախարարության կողմից համացանցում տարածված՝ ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային փոխանցում չի իրականացվել»։
Ավելին՝ արդարադատության նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել»։
Ի վերջո, ի՞նչ ճանապարհով, ի՞նչ պայմաններում են քուրդ ազատամարտիկները հայտնվել Թուրքիայում: ArmLur.am-ը զրուցեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ազգությամբ քուրդ, ԱԺ-ում քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի հետ:
«Ես չեմ կարող ասել քանի որ ես տեղեկություն չունեմ այդ մասին, ոչ հանձնողներն են ասում՝ հանձնել են, ոչ էլ ստացողներն են ասում՝ ստացել ենք, նկատի ունեմ՝ թուրքական իշխանությունները: Քրդական «Բանվորական կուսակցություն»-ն է հայտնել, որ Հայաստանն է հանձնել, ես չեմ կարող ասել՝ ինչ հիմքերով են ասում: Այս ամենին ես հետեւում եմ սոցիալական ցանցերում, ողջ կատարվածի մասին պետք է խոսել փաստերով, որոնք ես չունեմ»- ասել է Հասանովը իր խոսքում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Երեկ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ինչպես նշել ենք, հայտնել էր երկու քուրդ ազատամարտիկների մասին, ներկայացնելով. «Աթիլլա Չիչեք եւ Հուսեյին Յըլդրըմ։ Երկու քուրդ ազատամարտիկներ, հեղափոխականներ, որ պայքարել են սեփական ժողովրդի ազատագրության համար, պայքարել թուրքական բռնատիրության դեմ։ Այդ պայքարի դաշտում ակտիվ գործունեություն են ծավալել նաեւ Դերսիմում։ Այն շրջանում, որտեղ Հայոց Ցեղասպանության ժամանակ բազում մեր հայրենակիցներ փրկվել են նաեւ քրդերի շնորհիվ ու հետո մասնակցել Դերսիմի ապստամբությանը։ Հիմա նրանք, հայտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո առեւանգվել եւ հանձնվել են մեր երկրի դեմ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, այս օրերին ադրբեջանական ագրեսիայի հովանավոր ցեղասպան Թուրքիայի իշխանություններին։ Քրդական աղբյուրները հայտնում են, որ Լեհենգ եւ Ալիշեր գաղտնանուններն ունեցած երկու մարտիկները հանձնվել են թուրքական գաղտնի սպասարկությանը՝ MIT-ին։ Թուրքերն իրենց հերթին հպարտությամբ հայտարարում են, որ տարիներ շարունակ որոնվող երկու քրդերը իրենց ձեռքում են հայտնվել գաղտնի հետախուզական գործողության արդյունքում»։
Այս հայտարարությանն արձագանքեց ԱԱԾ-Ն հայտնելով. «Տեղեկացնում ենք, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլեւ չունեն որեւէ իրավական հիմք. դրանցով փորձ է կատարվում թիրախավորել Ծառայությանը։ Տեղեկացվում է, որ քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է Ծառայության լիազորությունների շրջանակից»:
Իրավիճակին արձագանքեց նաեւ ՀՀ արդարադատության նախարարությունը. «Տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր՝ պատժի մնացած մասը կրելու նպատակով։ Սակայն, արդարադատության նախարարության կողմից համացանցում տարածված՝ ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային փոխանցում չի իրականացվել»։
Ավելին՝ արդարադատության նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել»։
Իսկ ինչի՞ մեջ էին մեղադրվում ազատամարտիկները. Աթիլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին մեղադրվում էին, որ իրենք, չունենալով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու իրավունք, ինչպես նաեւ զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը իրականացնելու թույլտվություն, ապօրինի կերպով՝ կրելով եւ փոխադրելով հրազեն հանդիսացող՝ 2 հատ ինքնաձիգ, 1 հատ ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 318 հատ փամփուշտ եւ 4 հատ նռնակ, 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել են Արաքս գետն ու ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը, միաժամանակ իրենց հետ մաքսանենգությամբ ՀՀ են տեղափոխել հիշյալ հրազեններն ու ռազմամթերքը:
Վճռաբեկ բողոքները վարույթ չեն ընդունվել: Ասել է թե՝ նրանք ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի ուժի մեջ մտած որոշմամբ ազատության մեջ են եղել: Այս իրավիճակում հարց է առաջանում՝ նրանց ո՞վ եւ ինչպե՞ս Հայաստանից տեղափոխեց Թուրքիա:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում «Ճամաբարակ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 1990 թվականին ծնված Սիփան Սարիբեկյանի դին։ Սպանված տղամարդը ոստիկանության Ճամբարակի բաժնի ավագ օպերլիազորն էր՝ կապիտան։ Հիվանդանոցի բակում հայտնաբերվեց նաեւ նրա մեքենան, սրահում էլ՝ արնանման հետքեր։ Դեպքից հետո Սիփան Սարիբեկյանին հենց նրա մեքենայով էին հասցրել բուժհաստատության բակ ու հեռացել։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Ճամբարակի բաժնի ծառայողները սկսեցին ձեռնարկել միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Ճամբարակ ժամանեցին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ներքին անվտանգության վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության ղեկավար կազմը, այլ պաշտոնատար անձինք։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ Սիփան Սարիբեկյանին դանակով մի քանի անգամ հարվածներ էին հասցրել Ճամբարակի Գետափնյա փողոցի արագ սննդի կետում։ Նշված վայրում եւս հայտնաբերվեցին արնանման հետքեր։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձան ներկաների, նաեւ կասկածվողի ինքնությունը. Ճամբարակի բնակիչ 37-ամյա Սամվել Սոսյանն էր։ Համապատասխան դատավարական գործողություններից հետո սեպտեմբերի 23-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Սամվել Սոսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02, 010 59-06-13 հեռախոսահամարներով։ Տեղեկություն տրամարդող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Դեպքի բոլոր հանգամանքները, նաեւ շարժառիթը, նախաքննությամբ պարզվում են։ Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ օպերլիազորին սպանելու դեպքի ականատեսներ են եղել եւ իրավապահներին պատմել են, թե ինչպես է եղել դեպքը:
ՄԱՀԸ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է
2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1987թ. ծնված, ՀՀ ՔՕ 34-107 . 104հ. 2մ. դատապարտված Զ. Կ.-ի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է։ Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն եւ միեւնույն ժամանակ կանչվել է շտապօգնություն։
Ժամը 00։30-ին ժամանած շտապօգնության կողմից արձանագրվել է Զ. Կ.-ի կենսաբանական մահը։