130 մլն դոլլար պարտքերի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. պետական
բյուջեից 130 մլն դոլար է հատկացվել արտաքին պարտքերը մարելու համար, որից 72.3
մլն դոլարը հիմնական գումարի մարում է, իսկ 58 մլն դոլարը` տոկոսավճարներ: Դա պետբյուջեի
2012 թ. ծախսերի 4.7 տոկոսն է: Հիմնական մասհանումները 2012 թ. պետք է իրականացվեն
Արժույթի Միջազգային հիմնադրամի Պահուստային վարկի (Stand-By Arrangement) գծով` 41.1 մլն դոլար: 2013 թ. արտաքին պարտքի
մարման ծավալները էապես կաճեն եւ կհասնեն 230 մլն դոլարի (173 մլն դոլար` մայր
գումարի մարում, եւ 58 մլն դոլար տոկոսավճար): Դա պայմանավորված է նրանով, որ 2013
թ. է սկսվում ռուսական վարկի (500 մլն
դոլար)
մարման ժամանակացույցը` տարեկան 43.5 մլն դոլար որպես մայր գումարի
մարում եւ տարեկան մոտ 24 մլն դոլար տոկոսավճար: Stand-By Arrangement-ի մասով, Հայաստանը ստիպված կլինի 2013 թ.
իրականացնել ամենամեծ մասհանումը` 97.2 մլն դոլար, սակայն այս վարկատեսակի տոկոսավճարներն
այնքան էլ մեծ չեն: Ըստ էության` 2013-ը հանդիսանում է արտաքին վարկերի մարման
պիկային տարի, քանի որ հաջորդ տարվանից սկսած մարման ծավալները կրճատվում են եւ
2014 թ. կկազմեն մոտ 200 մլն դոլար, որից 142 մլն դոլարը մայր գումարի մարում:
Փոխանցում է hotnews.am ը:




Լրահոս