Բացահայտվել է հանցագործության 64 դեպք. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության և յուրացնելու կամ վատնելու՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու թմրանյութի ապօրինի իրացման՝ 2-ական, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, խուլիգանության, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր տարածելու, ֆիզիկական ներգործության ու փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս