Ժամկետային զինծառայողին կրակողը հայտնի է. դիրքում ոտնաձայներ են լսվել. մանրամասներ դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` իրավապահ համակարգը բացահայտել է, թե ով է կրակել ժամկետային զինծառայողին: Այս պահին քննություն են տանում հասկանալու համար, թե զինվորին դիտավորյա՞լ են սպանել, թե՞ պատահականություն է եղել: Նախնական տեղեկություններով ոտնաձայներ են լսվել, դիրքում խուճապային իրավիճակ է եղել եւ հնչել է կրակոց: Իսկ թե ինչ է կատարվել, այս պահին քննություն է տարվում:

ՊՆ այսօր հայտնեց, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով:

Քնար Մանուկյան




Լրահոս