
Ռինա փոթորիկը Յուկատան թերակղզու կողմից ընդհուպ մոտեցել է Մեքսիկայի ափերին` երկրի առողջարանային քաղաքներին սպառնալով հորդառատ անձրեւներով,- հաղորդում է Reuters -ը: ԱՄՆ փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` Ռինան հզորություն է հավաքում եւ հոկտեմբերի 27-ին ձեռք կբերի լիարժեք փոթորիկի ուժգնություն` 179 կմ ժամ քամու արագությամբ:Իշխանությունները Մեքսիկայի ամբողջ հյուսիս-արեւմտյան ափի համար հայտարարել են փոթորկի վտանգ: