
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրված է 165 ավտոբուսի արտադրությունը, որոնք պետք է ժամանեն Հայաստան դեկտեմբերին:
Տեսանյութին կից նա գրել է.
«Հարգելի երևանցիներ, 165 ավտոբուսների արտադրությունն է, որը համաձայն պայմանագրի պետք է ժամանի Երևան այս տարվա դեկտեմբերին, որի ներկրումը, վստահաբար, կմեղմացնի տրանսպորտային վիճակի խնդիրը»։