Դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի․ Տոյվո Կլաարը՝ հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կլաարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում արել է հետևյալ գրառումը․ «Հրապարակվել է հերթական տեսանյութը, որում հավանաբար մահապատժի են ենթարկվում հայ ռազմագերիներ։ Եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»։

Տեսանյութի իսկության վերաբերյալ «Արմենպրես»-ը մեկնաբանություն էր խնդրել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից, ով տվել է հետևյալ պատասխանը․ «Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը: Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է։ Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»:




Լրահոս