ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Նարեկ Բաբայանն ու Հակոբ Ասլանյանը ներկայացրել են փոփոխություններ Տեսալսողական մեդիայի մասին օրենքում: ArmLur.am-ը նախագծից տեղեկանում է, որ սահմանվելու է այն հերթականությունը, որով տեսալսողական ծրագրերը եթեր են հեռարձակվելու:
Ըստ այդմ, այն կունենա հետեւյալ հերթականությունը.
- Հանրային հեռարձակողների տեսալսողական ծրագրերը, բացառությամբ՝ սլոթի օգտագործման լիցենզիայով գործող Հանրային հեռարձակողների,
- հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,
- մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,
- մարզային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,
- սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հանրային հեռարձակողները,
- հեղինակազրկված Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը:
Հիմնավորման մեջ նշվում է, թե նախաձեռնության նպատակն է սահմանել Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի եթեր հեռարձակման հերթականությունը:
Ն.Հ.