Առնվազն 127 մարդ՝ մահացել, ևս 180-ը մարմնական վնասվածքներ է ստացել Ինդոնեզիայում ֆուտբոլային հանդիպումից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Մալանգայի մարզադաշտում կայացած խաղից հետո պարտված թիմի կողմնակիցները դաշտ են մտել, իսկ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել՝ կարգուկանոնը վերականգնելու նպատակով։
Դրանից հետո հրմշտոց ու խուճապ է սկսվել։ Մարդկանց մոտ նաև շնչառական խնդիրներ են առաջացել արցունքաբեր գազի պատճառով։