Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին համաձայնության է եկել ընդդիմության հետ 2012 -ի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ,-հաղորդում է Reuters -ը:Պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր կառավարության ղեկավարի եւ Հյուսիսի լիգա կուսակցության առաջնորդ Ումբերտո Բոսսիի միջեւ, որը նույնպես մտնում է իշխող կոալիցիայի մեջ: Բեռլուսկոնին հայտարարել է, որ թոշակային տարիքը 65-ից 67 բարձրացնելու վերաբերյալ բարեփոխումների դիմաց խորհրդարանում կանցկացնի արտահերթ ընտրություններ եւ 2011 -ին դեկտեմբերին կամ 2012-ի հունվարին հրաժարական կտա:
Հիշեցնենք, ավելի վաղ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել էր, թե չի առաջադրի իր թեկնածությունը 2013 -ին: