Գյուղատնտեսության ապրանքների ներմուծման համար հստակ ծավալ կսահմանվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կկիրառվի։ Այն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից։ Խոսքը խոշոր եղջերավոր կենդանիների թարմ եւ սառեցրած մսի, խոզի մսի, թռչնամսի, հնդկահավի մսի, կաթնային շիճուկի մասին է։ Օրինակ խոզի մսի քվոտան սահմանվել է 7500 տոննա, ընտանի թռչունների մասով՝ 39 հազար 100 տոննա։

Այսինքն 2023 թվականի ընթացքում Հայաստանի տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը կթույլատրվի սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում։ Իսկ առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին ճանաչվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Նշենք, որ ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվելու է հետևյալ կերպ՝ պատմական գնորդների համար` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75 տոկոսը, իսկ այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար՝ ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 25 տոկոսը:

Ս.Հ.




Լրահոս