Իսպանիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոյի գրառումը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների սպանության վերաբերյալ:
«Հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն անընդունելի են:
Կրկնակի անհանդուրժելի է այլասերված կերպով օգտվել այն քաղաքական դիրքից, որը ձեզ ընձեռում է ձեր գազը (համաշխարհային սովի ժամանակ)՝ ներխուժումներ կատարելու և մարդու իրավունքները ոտնահարելու համար»,- գրել է պատգամավորը:
Հիշեցնենք` երեկ սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում կադրեր էին, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում հայ գերիների մի խմբի: