
Առանց զրոյական տեղեկանք ներկայացնելու հնարավոր կլինի իրականացնել ավտոմեքանայի տեխզննումը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ավտոմեքենայի տեխնիկական զննություն իրականացնելու համար այլևս անհրաժեշտ չէ ներկայացնել գույքահարկի պարտավորության բացակայության վերաբերյալ տեղեկանք՝ հաշվի առնելով, որ այդ տեղեկատվությունը առցանց հասանելի է տեխզննման կայաններում:
Տեղեկացնենք, որ ներկայումս տեխզննման կայաններն առցանց հասանելիություն ունեն փոխադրամիջոցի գույքահարկի համակարգին և առցանց կարող են ճշտել գույքահարկի վճարումը կատարած լինելու փաստը։
Այս մասին որոծման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից:
Գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման փաստը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա մեխանիկական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ:
Սյունէ Համբարձումյան