Հայաստանում կյանքի սպասվող տևողությունը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կյանքի սպասվող տևողությունը նվազել է 3.1 տարով, իսկ շնչային համախառն ազգային եկամուտը՝ 5.3 տոկոսով․ այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի 5 երկրների թվում նախավերջինն է, գերազանցում է միայն Ադրբեջանին: Այս մասին նշված է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից հրապարակված «Մարդկային ներուժի զարգացման 2021/2022 թթ․ զեկույցը»-ում։ Ըստ զեկույցի՝ 2019 թվականի համեմատ 2021-ին Հայաստանն արձանագրել է զբաղեցրած հորիզոնականի նահանջ՝ 81-րդ հորիզոնականից տեղափոխվելով 85-րդ հորիզոնական։ Չնայած այս փաստի, Հայաստանը շարունակում է ընդգրկված լինել «մարդկային ներուժի զարգացման բարձր մակարդակով» երկրների խմբում։ Նահանջ է արձանագրվել ՀՀ-ում` մարդկային ներուժի զարգացման ինդեքսի արժեքը 2019թ․-ի 0.778-ի համեմատ 2021-ին նվազել և կազմել է 0.759։

Իսկ շնչային համախառն ազգային եկամտով Հայաստանը ետ է իր խմբի երկրների միջինից 13.2 տոկոսով, իսկ աշխարհի միջինից` 21.5 տոկոսով: Այդ ցուցանիշով Հայաստանն իր հարևաններից չի զիջում միայն Իրանին։
Բացի այս, անհավասարության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման ինդեքսի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է Թուրքիայից և Վրաստանից հետո։




Լրահոս