Արցախի սակրավորները հայտնաբերել են 56 միավոր տարբեր տեսակի ռազմամթերք, ականազերծել 200քմ տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 889 ահազանգ:
Ահազանգերի թվում արձանագրվել է տեխնածին 19, բնածին 22 և սոցիալ-կենցաղային բնույթի 18 կանչ:
Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը արձագանքել են ստացված բոլոր կենցաղային և տեխնածին բնույթի ահազանգերին՝ կատարելով փակված 4 դռան և 1 վերելակի բացում, առողջական խնդիր ունեցող 5 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բժշկական հաստատություններ: 1 դեպքում փրկարարները կատարել են բարձունքային աշխատանք: 6 ելք իրականացվել է ջրամատակարարման նպատակով և 2 դեպքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի կանչերի:
Հաշվետու ժամանակահատվածում գրանցված հրդեհի 22 դեպքերի մեծ մասն արձանագրվել է չոր խոտատարածքներում: Ժամանակին դեպքի վայր մեկնած հրշեջ-հաշվարկները կարողացել են լիկվիդացնել կրակը և ապահովել բնակիչների անվտանգությունը:
Գրանցված դեպքերի առիթվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

ԱԻ պետական ծառայության սակրավորները շաբաթվա ընթացքում հետախուզական և ոչնչացման աշխատանքներ իրականացնելու նպատակով կատարել են 5 ելք, ընդհանուր առմամաբ հայտնաբերելով 56 միավոր տարբեր տեսակի ռազմամթերք: Իրականացված աշխատանքների արդյունքում ականազերծվել է 200քմ տարածք:
ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն:
Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:




Լրահոս