Այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հրապարակել է Ադրբեջանի 5 պահանջները:
- ԼՂ պաշտպանության բանակի լուծարում
- ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
- Միջանցք Հայաստանի տարածքով
- Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թթ. քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)
- Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
ArmLur.am-ի տեղեկություններով, անգամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում են անակնկալի եկել այս հոդվածից, քանի որ վարչապետ Փաշինյանը երբեք այսքան պարզ եւ դետալային չի խոսել իր թիմի հետ: Իհարկե, վերջին՝ սեպտեմբերի 28-ի երեք ժամանոց ՔՊ-ի նիստի ժամանակ Փաշինյանը եւս ասել է, թե իրավիճակը վատ է, բայց այս հոդվածն ավելի շատ է վախեր սերմանել:
Ավելին, ArmLur.am-ի տեղեկություններով, իշխող ՔՊ-ն որոշել է համագումար իրականացնել մինչեւ այս ամսվա վերջ, սակայն դեռ վերջնական որոշում չեն կայացրել՝ իրավիճակի անկայուն եւ ոչ պարզ լինելու պատճառով: