Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 910 դեպք. մահացել է 8 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 4850 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 910 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 8 դեպք:

Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 1368: Ներկայում բուժում է ստանում 1684 քաղաքացի:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 215 հազար 411 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 443 հազար 785 դեպք:

Առողջացածների թիվը կազմում է 431 հազար 560, մահացել է 8 հազար 691 քաղաքացի:




Լրահոս