ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ջերմուկում

 

Ահա թե ինչ տեսք ունի Ջերմուկ քաղաքը սեպտեմբերի 13-ի՝ Ադրբեջանի հարձակումից հետո:

 

 

 

 

 

ԻՐԱՎԱԿԱՆ

 

ՀԱՐՑ. ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով հարկ վճարողը իր հաշվառման վայրի հարկային մարմին ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի:

Պավլիկ Պետրոսյան (52 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով հարկ վճարողը պարտավոր է իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել ներմուծողի լրացրած ներմուծման հարկային հայտարարագիրը ու ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ թղթային կրիչով (չորս օրինակից) եւ էլեկտրոնային տարբերակով, կամ ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ էլեկտրոնային տարբերակով, հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները ՀՀ տարածք փաստացի ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

 

 

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ե՞րբ է աշխատողը կրում նյութական պատասխանատվություն:

Հերմինե Գալստյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնաuը, որն առաջացել է`

1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետեւանքով,

2) նյութերի գերածախu թույլ տալու հետեւանքով,

3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիu այլ անձանց պատճառված վնաuը գործատուի կողմից հատուցելու դեպքերում,

4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախuերից,

5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետեւանքով,

6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետեւանքով:

ՀՀ աշխատանքի

եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ oրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաեւ oրենքով սահմանված այլ դեպքերում աշխատանքներում չեն կարող ներգրավվել մինչեւ տասնութ տարեկան անձինք:




Լրահոս