ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 101

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի սեպտեմբերի 17-ին Փաշինյանը հերթական անգամ ներկայացնում էր իր 100 փաստերը։ Փաստերից մեկով նա խոսում է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչի մասին։ 98-րդ կետով Փաշինյանը հայտարարում է. «Գործարկվել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը, որը գործարկման էր սպասում արդեն 17 տարի»։ Այս տարվա հուլիսին հայտարարվեց, որ Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում գործարկվել է ցիկլոտրոն տեսակի արագացուցիչը։ Այս արագացուցիչի պատմությունը գնում է 2008 թվական, երբ այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարել էր, որ ցանկանում են ստեղծել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում: Կառավարության 2009 թ.-ի որոշմամբ հավանություն տրվեց այս նախաձեռնությանը։ Դրա  շրջանակում էլ 2013-2015 թթ. Հայաստան էին ներմուծվել ցիկլոտրոնի սարքավորումները։ Պնդումը, թե արագացուցիչը գործարկման էր սպասում 17 տարի, չի համապատասխանում իրականությանը, քանի որ որոշումը ընդունվել  է 2009 թվականին՝ տասը տարի առաջ, իսկ սարքերը Հայաստանում են ոչ ավել, քան 6 տարի։  Այս փոքրիկ հայտարարությունը եւս վկայում է, որ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին։

 

 

 

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի համար նոր արարողակարգ է սահմանել, ըստ որի՝ թագավորի կամ թագուհու մահվան ժամանակ հանգուցյալի դագաղի մոտ լուսանկարվելը ո՛չ որեւէ նորմով, ո՛չ էլ էթիկապես չի արգելվում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահի աշխատակազմ հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե ինչու է նախագահ Խաչատուրյանը որոշել լուսանկարվել Եղիսաբեթ 2-րդ թագուհու՝ վերջին հրաժեշտի արարողության ժամանակ նրա դագաղի մոտ: ՀՀ նախագահի հետ կապված այդ միջադեպը, հիշեցնենք, միջազգային հեղինակավոր բոլոր լրատվամիջոցների քննադատությանն էր արժանացել: Ի պատասխան մեր հարցմանը՝ նախագահի աշխատակազմից հայտնել էին. «Վերոնշյալ միջոցառումների ընթացքում արարողակարգային որեւէ խախտում տեղի չի ունեցել»: Ի՞նչ է ստացվում. աշխարհի մի շարք կշիռ ունեցող ԶԼՄ-ներ քննադատում են Վահագն Խաչատուրյանի՝ հանգուցյալի աճյունի մոտ դրսեւորած ոչ ընդունելի, էթիկական նորմերը խախտող վարքագիծը՝ նշելով, որ ցուցանակ է փակցված եղել լուսանկար անելու արգելքի մասին, իսկ Հայաստանից հակադարձում են, թե ոչինչ չեն խախտել, որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել: Ենթադրել կարելի է, որ հետայսու սգո բոլոր արարողությունների ժամանակ կարելի է անգամ դիրքավորվել, ապա նոր լուսանկարվել:

 

 

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության երեք ժամանոց հանդիպմանը շատ լուրջ խոսակցություն է ընթացել կառավարության անդամների մասնակցությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից, հանդիպմանը մասնակցել են նաեւ կառավարության  այլ անդամներ եւս, մասնավորապես՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Պետական վերահսկողության ծառայության  պետ Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՔՊ վարչության այլ անդամներ եւս։ Հանդիպման սկզբում հիմնականում խոսել է Նիկոլ Փաշինյանը, որից հետո նրան նաեւ հարցեր են ուղղել։ Մենք տեղեկացանք, որ տեղի է ունեցել շատ բաց խոսակցություն, եւ Փաշինյանը չի թաքցրել ոչինչ եւ մանրամասն ներկայացրել է երկրում առկա վիճակը։ Պատգամավորների մտահոգությունն առկա իրավիճակի վերաբերյալ ավելի է խորացել վարչապետի հետ հանդիպումից եւ նրա անկեղծ եւ բաց տեքստով խոսքերից հետո։ Հանդիպմանը ներկա են եղել ՔՊ խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները։ Ինչպես շատ այլ հանդիպումների ժամանակ, այս անգամ եւս պայմանավորվածություն է եղել խոսակցությունը պահել փակ դռների հետեւում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 1,5 տարի անց նախաքննական մարմինը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու քրեական վարույթով մինչեւ վերջ գնալ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Հիմա գնդակը դատախազության դաշտում է, տեսնենք՝ ինչ որոշում կկայացնի դատախազությունը: Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ, ՔՊ-ական Մելիքսեթ Պողոսյանի որդին եւ մյուս նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմները կարողացել էին համաձայնության հասնել եւ հաշտվել, ավելին՝ նախաքննական մարմինը որեւէ առերեսում չարեց կողմերի հետ, ու այս վիճակով գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Ինչպես հայտնի է, 2021 թվականի հուլիսի 15-ի ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետեւանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, եւ նրան տեղափոխել էին Երեւան: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, քանի որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն ու Մելիքսեթ Պողոսյանի որդին հին հաշիվներ են ունեցել:

 

 




Լրահոս