
Ռուսաստանը
պատրաստվում է Իրանին փոխանցել ռադիոէլեկտրոնային պայքարի շարժական համակարգեր,
ինչպես նաև այլ զինատեսակներ, որոնք նշված չեն ՄԱԿ ի` Իրանին վաճառվող զենքի
տեսակների արգելքի ցուցակում: Այս մասին փոխանցում է Defense News ը` հղում
կատարելով ՌԴ ռազմատեխնիկական
համագործակցության ծառայության տնօրեն Կոնստանդին Բիրյուլինի հայտարարությանը:
Վերջինս ասել է, որ ՌԷՊ համակարգերը բացառապես պաշտպանության համար են նախատեսված:
Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը 1Լ222 “Ավտոբազա”
ՌԷՊ շարժական համակարգերի մասին է, որոնք տեղադրվում են ՈՒրալ-43203 մեքենաների վրա: Հիշեցնենք, որ ավելի վաղ
Ռուսաստանը հրաժարվել էր Իրանին մատակարարել ՀՕՊ նորագույն համակարգեր, չնայած
նախօրոք կնքված պայմանագրի: