Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ. Զախարովան՝ ռազմագերիների գնդակահարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության հետևյալ հարցին. «Ինչպե՞ս կմեկնաբանեք հայ և ադրբեջանցի զինծառայողների մահապատիժների տեսարաններ պարունակող տեսանյութերը, որոնք հայտնվել է համացանցում»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զախարովան նշել է. «Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության տեսարաններով: Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն: Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ այդ տեսանյութերի համապարփակ, խորը վերլուծություն անել, այդ թվում ռազմական հանցագործությունների նշանների համար։ Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ:

Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակի առողջացման, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Խաղաղությունն այլընտրանք չունի: Պատրաստ ենք կողմերին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,-ընդգծել է Զախարովան:




Լրահոս