Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ իշխանությունների հասցեական հայտարարությունների համար: Դեսպանը կարևորել է Կառավարության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցերը տուծաժ բնակավայրեր:
Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել նաև հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ, անդրադարձ կատարել Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին: