
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը կոչ է արել լիարժեք և անաչառ հետաքննել ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիներին մահապատժի ենթարկելը:
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններից այն մասին, որ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիների: Մենք լիարժեք և անաչառ հետաքննություն անցկացնելու կոչ ենք անում: Յուրաքանչյուր գազանության պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթերի» իր էջում գրել է Փրայսը:
Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում գերի հայ զինծառայողներին։