«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ԱԺ խորհուրդը նիստ էր գումարել եւ հաստատել այսօր մեկնարկելիք նիստերի օրակարգը։ Արդեն դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին հավաքվել՝ քննարկելու այսօր կայանալիք նիստերի օրակարգը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դռնփակ նիստի ժամանակ առանձնահատուկ որեւէ բան չի քննարկվել, խոսել են օրակարգի մասին եւ հեռացել։ Հետաքրքիր է, որ սովորաբար նրանց այս նիստերին մասնակցում էր անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն այս անգամ նա բացակա էր։
Ավելին՝ ՔՊ-ականները զարմացած էին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում եղած հրապարակումից, որի մեջ նշվել են Ադրբեջանի հինգ պահանջները։ Այս թեման երեկ նրանք արծարծել են միմյանց հետ խոսելիս՝ հասկանալով, որ իրավիճակը իսկապես լուրջ է, սակայն ՔՊ նիստի ժամանակ այլ հարցերի անդրադարձ չի եղել, բացի օրակարգի մի քանի թեմաներից։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում