ՀԱԿ ցուցակի առաջին համարն ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Ալավերդիում կոալիցիոն հուշագիր ստորագրվեց ընտրություններում առաջին տեղը գրաված «Ապրելու երկիր» եւ երրորդ տեղը զբաղեցրած ՀԱԿ-ի միջեւ։ Ավելի ճիշտ` ՀԱԿ-ն իր մեկ մանդատով որոշեց, թե ով պետք է դառնա Ալավերդու քաղաքապետ։ Հիշեցնենք, որ ՔՊ ցուցակը գլխավորում էր պատգամավոր Արեն Մկրտչյանը, ով «Ապրելու երկրին» հավասար ձայներ է ստացել, եւ ՀԱԿ 1 մանդատից էր կախված, թե ով կունենա «50+1» ձայն, որպեսզի ձեւավորի համայնքային իշխանություն։ Մինչ 2 ուժերի՝ կոալիցիա ձեւավորելը, ՀԱԿ ցուցակը գլխավորած հաշվապահական ընկերության ղեկավար Նորայր Գեւորգյանն ինքնաբացարկ ներկայացրեց:

Նա մեզ խոստովանել էր, թե կուսակցության որոշումն իր սկզբունքներին դեմ է, դրա համար է տեղը զիջում ցուցակի հաջորդ համարին։ Երեկ մենք Գեւորգյանին հարցրինք՝ ուզում էիք իշխանությա՞ն հետ կոալիցիա կազմել։ «Այստեղ խնդիրն իշխանությունը չէ»: Հապա ի՞նչն է։

«Իմ մասնագիտությունը, ես չէի կանխատեսել, որ պետք է երրորդ տեղը լինեմ եւ առաջին տեղակալի պաշտոն զբաղեցնեմ, իսկ օրենքը դա է պարտադրում՝ առաջին տեղակալի պաշտոնը հասնում է ցուցակի առաջին համարին։ Ես նախընտրեցի իմ մասնագիտությունը»։

Բայց ասել էիք, որ կուսակցության որոշումը չի համընկնում Ձեր սկզբունքներին։ «Ուզո՞ւմ եք անկեղծանամ` այո, ես ազատական գաղափարախոսության կրող եմ, իսկ երբ բացում եք Ռուբեն Վարդանյանի ելույթները, տրամագծորեն հակադրվում են իմ սկզբունքներին, գաղափարներին․ ես չէի կարող դեմ գնալ իմ սկզբունքներին»,- ասաց Գեւորգյանը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս