Հեղինակավոր Reuters գործակալությունը Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին տեղեկություններ հաղորդելու ժամանակ որպես լրացուցիչ ինֆորմացիա ներկայացրել է Վան քաղաքի պատմությունը։Վանի մասին տեղեկություններ ներկայացնելիս՝ Reuters–ն անդրադարձել է նաև թուրքերի կողմից հայերի դեմ իրականացված կոտորածների և բռնագաղթի մասին։Ինչպես գրում է թուրքական Միլլիյեթ օրաթերթը, հայերի վերաբերյալ Reuters–ի մատուցած տեղեկությանը կոշտ հակազդեցություն է ցույց տվել պաշտոնական Անկարան և գործակալությունից պահանջել վերախմբագրել Վանի երկրաշարժի մասին տեղեկությունը։”Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Վան նահանգում կիրակի տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 260 և վիրավորվել 1300 մարդ։ Երկրաշարժը հատկապես մեծ վնասներ է հասցրել Վան քաղաքին և դրանից 100 կմ դեպի հյուսիս գտնվող Էրջիշ գավառին, որտեղ թաքնվում են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալները։ Վերջիններիս կողմից Վանի հարավում գտնվող Հաքքարի քաղաքում հոկտեմբերի 19-ին իրականացված հարձակման ժամանակ սպանվել է 24 թուրք զինվոր”։Այս տեղեկությունից հետո Reuters–ը ներկայացնում է Վան քաղաքի պատմությունը.”Վանը գտնվում է Թուրքիայի հարավարևելքում՝ Իրանի և Վանա լճի արանքում։ Այն ունի ավելի քան 1 միլիոն բնակչություն։ Այնտեղ մեծամասնություն է կազմում քուրդ բնակչությունը։ Այդ վայրերում ապրող մեծ թվով հայեր Առաջին աշխարհամարտի տարիներին կոտորվել և բռնագաղթվել են։ Այդ շրջանում հաճախակի են տեղի ունենում երկրաշարժեր։ 1976թ. տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ զոհվել էր 5291 մարդ, 50 հազար մարդ էլ մնացել էր անտուն”։”Միլլիյեթ” օրաթերթը փորձել է պարզել՝ ինչո՞ւ է Reuters գործակալությունը նման շեշտադրումներով ներկայացրել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, և եկել է այն եզրակացության, որ քուրդ բնակչության և հայերի ջարդերի վերաբերյալ տեղեկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ թուրքերի հանդեպ բացահայտ թշնամանքի դրսևորում։”Եթե Վանում տեղի ունեցածը ոչ թե երկրաշարժ, այլ քաղաքական իրադարձություն լիներ, հասկանալի կլիներ Reuters–ի խմբագիրների կողմից այդ նյութի մատուցման ձևը։ Սակայն Վանում տեղի ունեցածը բնական աղետ է։ Իսկ ի՞նչ կապ ունի այդ երկրաշարժի հետ Reuters–ի ներկայացրած հավելյալ տեղեկությունը քուրդ բնակչության և հայկական կոտորածների մասին՝ “Այնտեղ մեծամասնություն է կազմում քուրդ բնակչությունը։ Այդ վայրերում ապրող մեծ թվով հայեր Առաջին աշխարհամարտի տարիներին կոտորվել և բռնագաղթեցվել ենե։ Ո՞րն է Վանի բանկչության էթնիկ ծագումը շեշտադրելու, պատմության խնդրահարույց էջերին անդրադարձ կատարելու տրամաբանությունը։ Մի՞թե հավելյալ տեղեկության տրամադրումը։ Ոչ։ Այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ թուրքերի դեմ ուղղված թշնամանք։ Կարծես այդ տեղեկությունը ոչ թե Reuters–ն է հաղորդել, այլ ,Երևանե լրատվական գործակալությունը”,– գրում է “Միլլիյեթը”՝ ավելացնելով. “Սակայն Reuters–ը թուրքական կողմի հակազդեցության արդյունքում հանել է վերոնշյալ նախադասությունը և նյութը վերաթողարկվել է”։ Աղբյուր` Tert.am :
Reuters-ը իր հոդվածում հիշել է հայերի կոտորածի մասին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ