
Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների գնդակահարման տեսանյութերը սարսափելի են: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը:
Ֆրանսիան ի գիտություն է ընդունում այս արարքների հետաքննության մասին Ադրբեջանի հայտարարությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:
Ֆրանսիան հորդորում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: